Իսրայելի նախագահը Սիրիայի իր գործընկերոջը կոչ է արել հրաժարական տալ
Ինչպես հաղորդում է «The Guardian»–ը, Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը Սիրիայի իր գործընկերոջը՝ Բաշար Ասադին, կոչ է արել հրաժարական տալ։
Միևնույն ժամանակ Իսրայելի ղեկավարը իր հարգանքն է հայտնել սիրիացի ապստամբներին, ովքեր, նրա խոսքերով, «պայքարում են հանուն խաղաղության և մարդկային արժանապատվության»։
Այս հայտարարությունը դարձել է Սիրիայում տեղի ունեցող անկարգությունների վերաբերյալ Իսրայելի գերագույն ղեկավարության առաջին հստակ դիրքրորոշումը։
Ավելի վաղ պաշտոնական Երուսաղեմը հրաժարվել էր հրապարակայնորեն անցնել որևէ մեկի կողմը։ Ինչպես հայտարարում էր նախկինում վարչապետ Բենյամին Նեթանյահուն, յուրաքանչյուր հայտարարություն այս կապակցությամբ բացասաբար կազդի իրավիճակի վրա։
Այնուամենայնիվ, պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հունիսին հայտարարել էր, թե Ասադը կես տարուց ավելի պաշտոնում մնալ չի կարող, բայց նաև ընդգծել էր, թե դա իր անձնական կարծիքն է։