Մեկնաբանություն

28.03.2022 10:50


Տեսանելի ու անտեսանելի թշնամիները

Տեսանելի ու անտեսանելի թշնամիները

Մեր արտաքին ու տեսանելի թշնամիները հայտնի են՝ Թուրքիան ու Ադրբեջանը։

Նիկոլ Փաշինյանն ամենօրյա ռեժիմով համոզում է, որ դրանք մեզ թշնամիներ չեն։ Ասում է՝ եթե մենք իրենց թշնամի չհամարենք, իրենք էլ մեզ թշնամի չեն համարի։ Խաբում է, քանզի մենք թուրքերին թշնամի համարենք, թե չհամարենք, Թուրքիան ուզում է Հայաստանի ու Արցախի կործանումն ու այդ ուղղությամբ քայլեր իրականացնում։

Նիկոլի գործը ՀՀ քաղաքացու զգոնությունը բթացնելն ու ինքնապաշտպանվելու կարողությունը զրոյացնելն է։ Նա անտեսանելի թշնամի է։

Ադրբեջանցիները կրակում ու սպանում են, իսկ Նիկոլն ասում է, որ դրա վրա պետք չէ ուշադրություն դարձնել, քանզի իրենք չեն շեղվելու «խաղաղության դարաշրջանի» իրենց բռնած գծից։

Ադրբեջանը փակում է Արցախի գազը, նիկոլենք ասում են՝ ոչինչ, սովորեք ապրել առանց գազի։

Ալիևը Երևանն ու Սևանն է պահանջում, Նիկոլն ասում է՝ մենք միևնույն է «խաղաղության դարաշրջան» ենք բացելու։

Ալիևը թքում է, Նիկոլն ասում է՝ անձրև է գալիս։ Ու դժվար է ասել, թե ո՞ր թշնամին է վտանգավոր՝ տեսանելի՞, թե՞ անտեսանելի՝ ներքին։ Վերջինս ներսից կազմաքանդում է բանակը, քարոզում թշնամու օգտին, թմրեցնում ՀՀ քաղաքացուն, հակաղարաբաղցիական քարոզ տանում, խաբում հայ ժողովրդին, ներսից բացում դռները թշնամու առաջ։

Ներքին թշնամի են նաև Ուկրաինայի «վկաները»։ Կիևը չի էլ թաքցնում իր ուրախությունն ադրբեջանական զորքերի գործողությունների մասով։ Ուկրաինայի պաշտոնյաները ուրախությամբ են նշում, որ շուտով կարող է ի դեմս Արցախի՝ երկրորդ ճակատ բացվել ՌԴ–ի դեմ։ Արևմուտքի նպատակն էլ հայ–ադրբեջանական, հայ–թուրքական բախում հրահրելն է, ինչից հետո Ռուսաստանը ստիպված կլինի երկրորդ ճակատով կռվել։

Արևմուտքի և Ուկրաինայի շահը պարզ է. նրանք ուզում են, որ Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, որպեսզի ռուսները նոր ճակատ ստանան։ Իսկ ո՞րն է ՀՀ քաղաքացի համարվող այն մարդկանց շահը, որոնք ողջունում են Ուկրաինային, հայտարարում, որ Ուկրաինան նաև ՀՀ ինքնիշխանության համար է պայքարում, գնում են ՀՀ–ում Ուկրաինայի դեսպանատուն և աջակցություն հայտնում Կիևին՝ ընդդեմ Ռուսաստանի, փաստացի նաև՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի։

Ուկրաինան չի էլ թաքցնում, որ ուզում է Ադրբեջանի կողմից հայերի կոտորած, որպեսզի Ռուսաստանը ներքաշվի կռվի մեջ ու բաշխի ուժերը։ Հետևաբար՝ այն հայերը, որոնք ցանկանում են Ուկրաինայի հաղթանակ ու քարոզում են Ռուսաստանի դեմ կա՛մ անասուն են, կա՛մ թուրքական գործակալ–քարոզիչ։ Ահա այս քարոզիչներն ու Նիկոլը շատ ավելի մեծ վտանգ են ներկայացնում Հայաստանի ու Արցախի համար, քան տեսանելի թշնամիները, քանզի անտեսանելիները քողածածկված են ռազմահայրենասերի, Վուդրո Վիլսոնի քարտեզի, ինքնիշխանիստի պիտակների տակ, սակայն իրականում գործում են Թուրքիայի օգտին ու մեր երկրի դեմ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը