Լրահոս

27.03.2022 18:09


Մենենդեսը Ադրբեջանին կոչ է արել հետ քաշվել

Մենենդեսը Ադրբեջանին կոչ է արել հետ քաշվել

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախում վերջին օրերի լարվածությանը։

«Տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական ուժերը մտել են Լեռնային Ղարաբաղի որոշ հատվածներ և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել տարածաշրջանի ինքնապաշտպանական ուժերին, չափազանց մտահոգիչ են։

Կոչ եմ անում ադրբեջանական ուժերին հետ քաշվել իրենց սկզբնական դիրքերը և անհապաղ դադարեցնել չհրահրված հարձակումները»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է ադրբեջանական զորքերը գրավել են Արցախի Փառուխ գյուղը և հրաժարվում են հետ քաշվել։ Սահմանի այդ հատվածում նրանք կիրառել են տարբեր զինատեսակներ՝ այդ թվում «Բայրաքթար» անօդաչու սարքեր, ինչի հետևանքով զոհվել է 3 հայ զինծառայող, կա 14 վիրավոր։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը