Վարդան Պետրոսյան. «Համեմատել եմ մարմնավաճառ-հաճախորդ և իշխանություն-ժողովուրդ հարաբերությունները»
Այսօր դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանը լրագրողներին պատմել է իր նոր ներկայացման մասին, որը կոչվում է «Սեռասարսափ»։ Դերասանը նշել է, որ ներկայացմանը զուգահեռ ֆիլմ է ցուցադրվելու, որը նկարահանվել է Փարիզում։
Ներկայացման մեջ նա անդրադարձել է մարմնավաճառներին և մարմնավաճառ-հաճախորդ հարաբերությունները համեմատել իշխանություն-ժողովուրդ հարաբերությունների հետ:
Դերասանը պատմում է, որ ներկայացման մեջ մի սկետչ կա շախմատային դիվանագիտության մասին, որի սցենարը գրվել է ապրիլին, բայց «իրենից շուտ իշխանությունն ու ընդդիմությունը կարողացան այս բանակցություններն անվանել շախմատային դիվանագիտություն»:
Նրա խոսքերով՝ ինքը նկատել է, որ մարդկանց մեծ մասը երկխոսության գործընթացին լուրջ չի վերաբերվում, մի մասն արհամարհանքով է խոսում, և հիմա թե՛ իշխանությունը, թե՛ Կոնգրեսը կարծես փորձում են հասարակությանը համոզել, թե լուրջ երկխոսություն են վարում։
Երգիծաբանը հույս է հայտնել, թե երկխոսությունը երկիրը փոսից հանելու և առաջ տանելու լավ հնարավորություն կընձեռի: