ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն Ադրբեջանին զորքերը հետ քաշելու կոչ է հղել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ շեշտելով, որ մարտի 24-25-ին Ադրբեջանը խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդագրության մեջ նշվում է, որ մարտի 24-ին և 25-ին, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատախսանատվության գոտի և դիտակետ են տեղադրել։
«Bayraktar-TB 2 տեսակի ԱԹՍ-ներից 4 հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումներին Փառուխ գյուղի հատվածում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս պահին ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության կողմից միջոցներ են ձեռնարկվում իրավիճակը կարգավորելու և զորքերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։
«Ադրբեջանական կողմին զորքերը հետ քաշելու կոչ է արվել»,-ասված է հաղորդագրության մեջ։