«Հզբոլահի» ղեկավարը Իսրայելին սպառնացել է ծովում պատերազմ սկսել
Ինչպես հայտնում է լիբանանյան «The Daily Star» թերթը, արմատական շիաական «Հզբոլահ» խմբավորման ղեկավար Հասան Նասրալան իր կողմնակիցներին ուղղված հերթական հեռուստաուղերձի ժամանակ խոստացել է գրոհել Միջերկրական ծովի իսրայելական նավթային հարթակները։
Նասրալայի խոսքերով՝ դա տեղի կունենա, եթե Իսրայելը փորձի հենց Լիբանանի տարածքային ջրերում խանգարել այդ երկրի նավթային ափամերձ հարթակների աշխատանքին։ Նա իր կողմնակիցներին խոստացել է հաղթանակ տանել առաջիկա հակամարտությունում, քանի որ, նրա խոսքերով, «Հզբոլահը» 2006թ. պատերազմից հետո ավելի է ուժեղացել, իսկ Իսրայելը պարտություն կրելով՝ սկսել է կասկածել իր ուժերին։