Կարծիք

26.03.2022 20:19


Եթե պատերազմի պատասխանատուի հետ հերոսի գոնե մեկ մայր հաց է կիսում, ապա մենք մեծ կեղտի մեջ ենք

Եթե պատերազմի պատասխանատուի հետ հերոսի գոնե մեկ մայր հաց է կիսում, ապա մենք մեծ կեղտի մեջ ենք

Հենց նոր քաղաքում հրավառություն էր, դրանից ժամեր առաջ նահատակ հերոս տղերքի ուղեղը մթագնած որոշ մայրեր, կանայք հաց են կիսել նրա հետ, ով ուղիղ պատասխանատու է ողբերգության համար։

Սիրելի հայրենակիցներ, գիտեք, որ ոչ բոլորն են սալյուտ խփում, ավելին, մեծամասնությունը չի խփում։ Հերոս տղերքի մայրերի ճնշող մեծամասնությունն իրենց արժանապատիվ է պահում։

Միաժամանակ ուզում եմ ասել, որ եթե այսօր, երբ Եռաբլուրի շիրիմները թարմ են, երբ Քարագլխում մարտեր են, գտնվում է գեթ մեկ սալյուտ խփող ստահակ, ուրեմն մենք լուրջ խնդիր ունենք, եթե պատերազմի պատասխանատուի հետ հերոսի գոնե մեկ մայր հաց է կիսում ու անգամ շնորհակալություն հայտնում, ապա մենք մեծ կեղտի մեջ ենք։

Նահատակ հերոս տղերք, ներող եղեք ե՛ւ սալյուտ խփողների, ե՛ւ խաբեբաների որոգայթում հայտնված ձեր ծնողների հանդեպ ու ներեք մեզ բոլորիս։

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը