Աշխարհ

26.03.2022 19:15


Քլունին հայտնել է, որ փորձել է ձեռք բերել իսպանական ակումբը

Քլունին հայտնել է, որ փորձել է ձեռք բերել իսպանական ակումբը

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին հայտնել է, որ հետաքրքրված է ֆուտբոլով և արդեն փորձել է ձեռք բերել ակումբ։ Ամերիկացի դերասանը նշել է, որ ջերմ հարաբերություններ ունի «Դերբի Քաունթիի» հետ։

«Դերբին» ֆանտաստիկ պատմություն ունեցող մեծ ակումբ է: Գիտեմ, որ վերջերս որոշ խնդիրներ է ունեցել, բայց ամեն ինչ կարելի է շտկել: Թիմը քրտնաջան աշխատեց և լավ խաղաց:

«Վերջին տարիներին իմ հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ շատ է աճել, և ես նույնիսկ ներգրավված էի «Մալագան» գնելու փորձի մեջ: Շատ հետաքրքիր բիզնես է, բայց ի վերջո իմ ծրագրերը փլուզվեցին։ Միգուցե հետագայում ակումբ ունենալը հիանալի տարբերակ կլինի: Գուցե մի օր»,-դերասանի խոսքերն է մեջբերում The Sun-ը։

Ավելի վաղ ամերիկացի դերասան Ռայան Ռեյնոլդսը ձեռք էր բերել Ուելսի «Ռեքսեմ» ակումբը։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը