Երևանում Hyundai Veloster-ով վթարի է ենթարկվել Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորը
Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Լիլիթ Կիրակոսյանը Բագրատունյաց պողոտայից դեպի Իսակովի պողոտա ճանապարհահատվածում՝ ժողովրդին հայտնի «Երեքնուկի կամրջի» մոտ, Hyundai Veloster մակնիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե հենապատին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախպատրաստվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Լ. Կիրակոսյանը Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր է։