Կորցնել Շիկաքարը՝ նշանակում է բացել Ստեփանակերտի դարպասները
Քարագլուխ-Շիկաքարը հայ ազատագրական պայքարի կարևոր կենտրոններից մեկն է։ 9-րդ դարի սկզբներին այստեղ արցախահայության ապագա քացաքական ազատության հիմքերն է դրել հայ իշխան Սահլ (Սահակ) Սմբատյանը։ Շիկաքարի ամրոցի իշխանն այնքան հռչակված էր, որ նրան հիշում են և ժամանակի արաբական աղբյուրները։ Նա Արցախի գավառներն ավերող Բաբեկի գերողն է, Եսայի իբն Մուսեի հետ Արցախյան քաղաքական հզորի կառույցի ստեղծողը՝ կառույց, որ գոյատևեց և պահպանեց արցախահայության գոյատևումն իր բնօրրանում մինչև նոր ժամանակները։
Շիկաքար-Քարագլուխն իր ռազմավարական դիրքով մնաց անսասան և Արցախյան ազատամարտի տարիներին։ Կորցնել Շիկաքարը՝ նշանակում է բացել Ստեփանակերտի դարպասները։ Կորցնել Շիկաքարը՝ նշանակում է բացել Խաչենագետի վերնահովիտը թշնամու առաջ։
Այսօր էլ Շիկաքարում, որպես անցյալ հերոսական կենսընթացի վկայություններ պահպանվել են ընդարձակ ամրոցի պարիսպների առանձին հատվածներ, եկեղեցական կառույցներ, խաչքարերով և տապանաքարարեով հարուստ գերեզմանոցներ։
Վտանգի տակ է ոչ միայն կարևոր ստրատեգիական բարձունքը, այլև հայերի դարավոր ներկայությունն արտացոլող մշակութային ժառանգությունը։

Համլետ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից