Մեկնաբանություն

26.03.2022 11:36


Ինչու է Նիկոլը համաձայն Ալիևի ներկայացրած պահանջներին

Ինչու է Նիկոլը համաձայն Ալիևի ներկայացրած պահանջներին

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրման համար Հայաստանին է առաջարկել 5 սկզբունք։ Դրանցից առաջինը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելն է։

Եթե ադրբեջանական առաջարկների կոնտեքստում չլիներ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ներառելու նպատակը, ապա Ալիևի ներկայացրած 5 սկզբունքներն, իրոք, կարող էին ընդունելի լինել։

Այդ կոնտեքստը կա, բայց Նիկոլ Փաշինյանի նշանակած Արարատ (Arabat) Միրզոյանն ասում է, որ ադրբեջանական առաջարկները մեծ հաշվով ընդունելի են (ի դեպ, սա աննախադեպ է ՀՀ անկախության 31–ամյա պատմության մեջ, երբ հակամարտության կարգավորման Ադրբեջանից հնչած որևէ առաջարկի Հայաստանը կողմ է արտահայտվում. նման բան նույնիսկ քիրվայամետ Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահության ժամանակ չի եղել)։

Հարց է առաջանում, թե ինչպես ծնվեցին ադրբեջանական առաջարկներն ու ինչպես եղավ, որ պաշտոնական Երևանը դրանց անմիջապես կողմ արտահայտվեց։ Պատասխանը շատ պարզ է՝ այդ առաջարկները նախապես համաձայնեցված են եղել Երևանի հետ։ Նիկոլն ակնհայտորեն խնդրել է Արցախի թեման ուղիղ չներառել սկզբունքներում, որպեսզի ինքը կարողանա դրանք ընդունել ու շարունակել «հպարտ» քաղաքացիներին նախապատրաստել «խաղաղության»։

Նիկոլն ու Իլհամն այլ կերպ են առաջ մղում Ղարաբաղն Ադրբեջանի կազմում վերջնականապես թողնելու համաձայնեցված ծրագիրը։ Ադրբեջանի նախագահը դիմում է ահաբեկման, շանտաժի ու զինուժի կիրառման մեթոդին, իսկ Նիկոլն ինտենսիվ քարոզ է տանում՝ «հիմնավորելով», որ Ղարաբաղը դեռևս 1991–ից Ադրբեջանի կազմում է ընդունվել և դրա հետ, իբր, համաձայնել է Հայաստանը, ապա վերահաստատել դա 1999–ին՝ Ստամբուլում։ Այս լկտի ու միտումնավոր ստի միջոցով Նիկոլը «պասերով» խաղում է Ալիևի հետ։

Դատելով ամենից՝ հայ–ադրբեջանական այս գործընթացների մոդերատորը Թուրքիան է։ Հայ–թուրքական շփումներն իրականում հայ–թուրք–ադրբեջանական են (եթե հայ–թուրքական «երկխոսությունը» չներառեր հայ–ադրբեջանական օրակարգը, ապա հայ–թուրքական սահմանը վաղուց պետք է բացվեր, քանզի թուրքական գրեթե բոլոր նախապայմանները բավարարվել են ու բավարարվել է դրանցից ամենահիմնականը՝ տարածքների հանձնումն ու ցեղասպանության հարցից փաստացի հրաժարումը)։ Այդ մասին ուղիղ հայտարարել է Թուրքիան՝ հատուկ նշելով, որ հայերի հետ շփումը կոորդինացվում է Բաքվի հետ։

Թուրքիայի հետ «երկխոսիստ» նշանակված Ռուբեն Ռուբինյանը փոստատարի ու նախնական բանակցողի կարգավիճակ ունի։ Նա իր թուրք գործընկերոջ՝ Քըլըչի հետ հանդիպման ժամանակ համաձայնեցնում է հայ–ադրբեջանական օրակարգը, որը հետագայում հավանության է արժանանում Նիկոլի կողմից, և Միրզոյան Arabat–ին մնում է արդեն հայտարարություններ անելն ու խուսափել պատասխանից՝ բացառվո՞ւմ է, որ Արցախը որևէ կարգավիճակով լինի Ադրբեջանի կազմում։ Ինչպե՞ս բացառի Arabat–ը, եթե իրենք կուլիսային համաձայնություն տվել են, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է լինելու։ Պարզապես հիմա չեն ասում այդ մասին, քանզի դեռ չեն հասցրել դրա նախապատրաստական աշխատանքներն ավարտել։ Դրա համար էլ Ադրբեջանը անցնում է հարձակման, որպեսզի սրանք կրկին առիթ ստանան ասելու, թե բա կյանքեր փրկելու համար պետք է տանք Ղարաբաղը։ Հենց այդ թեմայով էլ երեկ Ստեփանակերտում իր քամակն էր պատռում Նիկոլի դրածո Արայիկ Հարությունյանը, թե բա խաղաղություն ենք ուզում, թե բա էս ամեն ինչը աթոռակռիվ է, թե բա մեր տունը ֆեյսբուքը քանդեց (իյա, իրո՞ք)։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը