Արցախում թշնամու կողմից գյուղ զավթելու պահին «Շիշ բռնողը» Վեդիում բուկլետ էր բաժանում
«Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանը Վեդիում «կոկորդիլոսագետի» բուկլետն է բաժանել՝ քարոզել է մարդկանց, որ ընտրեն ՔՊ թեկնածու Գարիկ Սարգսյանին:
Ինչո՞ւ, ո՞ր առավելության համար, հարցրել են վեդեցիները։ Ասում են՝ պատգամավորը իրեն հատուկ կիսագողական ոճով միայն համոզում էր, թե լավ տղա է, ընտրեք, որ իշխանությունը ձեր մարզին լավ աչքով նայի:
Yerevan.Today-ին մեկ այլ քաղաքացի էլ պատմեց, որ «Շիշ բռնողին» տեսել է մեկ այլ գյուղում՝ եղբոր հետ բուկլետ բաժանելիս: Նաիրի Սագսյանը, հիշեցնենք զուտ հաստիքով վարչապետ Փաշինյանի օգնականն էր, իսկ ըստ էության՝ կառավարության մոտ ցույցեր ցրող էր աշխատում:
Ի՞նչ են արել ՀՀ քաղաքացու համար, ի՞նչ վաստակով ու հեղինակությամբ են ՔՊ-ական երիտպատգամավորները ոտք դնում Վեդի, իրենց թույլ տալիս քարոզելու մարդկանց, որ փաշինյանական թեկնածուին ձայն տան՝ դժվար է տրամաբանել:
Մինչ այդ էլ, հիշեցնենք, Տարածքային կառավարման նախարարին էր գործուղել Վեդի՝ ծողագյուղցիների կողմից Երևան-Դիլիջան մայրուղին փակելու ակցիայի պահին:
Փաշինյանի համար այնքան կարևոր է իր քպական մետաստազները տարածել Արարատի մարզում, որ անգամ բացահայտ ցինիզմով Պաշտպանության նախարար է գործուղոել Վեդի՝ իր սանիկ «կոկորդիլոսագետ» Գարիկի քարոզաշրավը վարելու, այն էլ՝ Արցախում սկսված փոխհրաձգության ու Փառուխը գրավելու պատերազմական գործողությունների ֆոնին:
Այս բոլոր ջանքերը ցույց են տալիս, որ մարտի 27-ին կայանալիք Վեդու խոշորացված համայնքի ընտրություններից առաջ իշխանությունը Գարիկ Սարգսյանի պարտության ազդակներ է ստացել։ Թերևս դա է պատճառը որ այսքանմեծ ռեսուրս է կենտրոնացրել Վեդու ՏԻՄ ընտրություններին՝ թե՛ ասֆալտապատման աշխատանքների կատարման մասով և թե՛ ֆիանսնական ու պատգամավորներին գործուղումների տարբերակով:

Սյուզի Բադոյան
Աղբյուրը՝ yerevan.today