Թուրքիայի քարոզչական «բայրաքթարները» և Ուկրաինայի վկաները
Ուկրաինայի Գերագույն ռադայի պաշտոնական էջը դրական լույսի ներքո է ներկայացրել Ադրբեջանի հարձակումն արցախյան Փառուխի ու Քարագլխի ուղղությամբ։ Ճիշտ է, մեր տնաբույծ կոլաբորացիոնիստների հերոսական ջանքերով գրառումը հեռացվել է, բայց միևնույն է նստվածքը մնացել է։ Գրառումը հեռացվել է, բայց հո մտածողությունն էլ չի՞ հեռացվել։
Գաղտնիք չէ, որ Ուկրաինան ադրբեջանամետ դիրքորոշում ունի։ Այդ երկրից, սակայն, նեղանալ պետք չէ։ Դա իրենց շահերից է բխում։
Ուկրաինան կուզենար, որ Թուրքիան ու Ադրբեջանը երկրորդ ճակատ բացեին ռուսների դեմ՝ Հայաստանի ու Արցախի վրա հարձակվելով։
Ուկրաինայից իր այդ ցանկության համար նեղանալ պետք չէ։ Կրկնեմ՝ դա իրենց շահերից է բխում։ Այլ հարց է, որ մեր շահերից չի բխում Ռուսաստանի պարտությունը Արևմուտքին, քանզի դրանից հետո Հայաստանի ու Արցախի ճակատագիրը կհանձնվի Թուրքիային՝ այդտեղից բխող շատ կանխատեսելի հետևանքներով։ Ասածից, իհարկե, չի բխում, որ մենք պետք է թշնամանանք Արևմուտքի հետ։ Ամենևի՛ն։ Ասածից բխում է, որ մենք պետք է ակտիվ չեզոքություն պահպանենք, լինենք նրբանկատ մեր ռազմավարական դաշնակցի շահերի հանդեպ ու առաջնորդվենք բացառապես Արցախի և Հայաստանի շահերով։
Պարզից էլ պարզ է, որ Հայաստանը չի կարող պաշտպանել Ուկրաինային, որի հետ բախվել է ՌԴ–ն, որը Արցախի մնացուկների գոյության ու ՀՀ–ի գրեթե միակ անվտանգության երաշխավորն է։ Հետևաբար՝ բոլոր նրանք, ովքեր Հայաստանում Ուկրաինա են խաղացնում՝ գնում են դրանց դեսպանատուն, հավաքներ ու երթեր են անում Ուկրաինայի օգտին, պարզապես թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչներ են ու միանում են այն հիացական գրառմանը, որն իրեն թույլ էր տվել պաշտոնական Կիև կոչվածը։
Ուշագրավն այն է, որ մեր տնաբույծ բոլոր ուկրաինամետները և հակառուսները Նիկոլի թիմակիցներն են կամ նրա նախկին թիմակիցները՝ ՔՊ–ի թերմացքը։ Այդ գծի վրա են նաև Նիկոլին կից «արտաթորանքային» ուժերը (հիմա դրանց արտախորհրդարանական ուժեր են կոչում) և մի կին՝ «ատամնատեխնիկ»։ Սրանք բոլորն աշխատում են թուրքական օրակարգով ու յուրօրինակ քարոզչական «բայրաքթարներ» են Հայաստանի ու Արցախի դեմ։

Կորյուն Մանուկյան