Լրահոս

27.07.2011 14:46


Սահակաշվիլին բեկումնային է որակել ընդդիմադիր կուսակցությունների հետ ձեռք բերած համաձայնությունը

Սահակաշվիլին բեկումնային է որակել ընդդիմադիր կուսակցությունների հետ ձեռք բերած համաձայնությունը

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ ընդդիմության հետ համաձայնությունը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին բեկումնային է որակել։

«Ընդդիմության պահանջով մենք համաձայնության եկանք մի բանի շուրջ, որը անձամբ ես չեմ հավանում, իմ սրտով չէ։ Խոսքը պատգամավորական կազմի քանակության մեծացման մասին է։ Դա ինձ դուր չի գալիս, բայց ընտրական օրենսգիրքը փոխելը ընդդիմության հիմնական պահանջներից էր։ Սա եղավ մեր փոխզիջումը ընդդիմության հետ հարաբերություններում»,– հայտարարել է Սահակաշվիլին։

Սահակաշվիլին ասել է, որ այդ առումով  Վրաստանը տարբերվում է մյուսներից։

«Մենք կարծում ենք, որ ստեղծված դժվարին աշխարհաքաղաքական իրավիճակում ժողովրդավարությունը մեզ համար լավագույն պաշտպանությունն է։ Մեր ԶԼՄ–ները բազմակարծիք են, ուստի վրաց ժողովուրդը արտասահմանյան տեղեկատվական աղբյուրի կարիք չունի։ Մենք ունենք զարգացած քաղաքական դասակարգ, ինչը նույնպես շատ կարևոր գործոն է երկրի ապակայունացումը ներսից կանխարգելելու համար։ Կարծում եմ, որ մենք կդառնանք տարածաշրջանի կենտրոնը առևտրի, բարեփոխումների, զարգացման և որակի տեսանկյունից»,– ասել է Սահակաշվիլին։

Այս խորագրի վերջին նյութերը