Ադրբեջանն Արցախում Bayraktar-ներ է կիրառում. հայկական կողմն ունի 2 զոհ
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 25-ի կեսօրից,շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը:
Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է:
14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ:
Ադրբեջանն Արցախում Bayraktar-ներ է կիրառում. հայկական կողմն ունի 2 զոհ