Առողջապահության նախարարությունն օրենքի խախտմամբ է պարգևատրում տվել (տեսանյութ)
Այսօր ՀՀ ԱԺ-ում քննարկվում էր ՀՀ առողջապահության նախարարությունում 2021թ․ պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը։
Ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է նախարարությունը պարգևատրել 4 աշխատակցի այն դեպքում, երբ չի ունեցել աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներ և այդպիսով չի պահպանել օրենքի պահանջը։
Անահիտ Ավանեսյանն ամեն կերպ փորձել է խուսափել պատասխանից, սակայն Ա․Մանուկյանի համառ հարցադրումներից հետո, ի վերջո, ստիպված է եղել խոստովանել․
-Այո՛, ընդունում ենք, որ 2020թ․ ընթացքում եթե չէր ունեցել իր աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներ, ուրեմն պետք է պարգևատրումից զերծ մնալ։ Բայց հաշվի առնելով ստեղծված իրադրությունը՝ պարգևատրման, այդուհանդերձ, ներկայացվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։
7or.am