«Եթե թշնամին հայտնվի Քարագլխին, ապա բոլորի համար ճգնաժամ է սկսվելու». Խնապատի գյուղապետ
Մարտի 24-ին թշնամին իր հսկողության տակ է վերցրել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը և հարակից դիրքերը։ Այս մասին տեղեկացրել է Արցախի Պաշտպանության բանակը։
Եթե թշնամին մնա Փառուխում, ապա հարակից գյուղերին, այդ թվում՝ ամբողջ Ասկերանին, վտանգ է սպառնում։
168.am-ի հետ զրույցում Խնապատի գյուղապետՍամվել Շարմանյանն ասաց, որ այս պահին Խնապատում իրավիճակը նորմալ է, կրակոցներ են հնչել Խրամորթում և Փառուխում, Խնապատի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։
«Պետք է պաշտպանական ոլորտն ասի, թե ինչ վիճակում ենք հայտնվելու, եթե թշնամին շարունակի մնալ Փառուխում։ Եթե թշնամին հայտնվի Քարագլխին, ապա առհասարակ բոլորի համար ճգնաժամ է սկսվելու»,-Սամվել Շարմանյանը։
Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ թշնամին սադրանքների է դիմում Արցախի տարբեր գյուղերում, այդ թվում՝ Խնապատի ուղղությամբ։ Նրանք խաղաղ բնակիչներին բարձրախոսով ահաբեկում են, որ լքեն իրենց գյուղերը, հակառակ դեպքում կմտնեն գյուղեր և բոլորին կսպանեն։