Լրահոս

27.07.2011 14:10


Այսօր «ծնվել» է համբուրգերը

Այսօր «ծնվել» է համբուրգերը

1800թ. գերմանացի մի վաճառական Ասիա կատարած այցի ժամանակ նկատել է, որ քոչվոր թաթարները միսը փափկեցնելու համար այն պահում են ձիերի թամբի տակ։ Վերադառնալով հարազատ քաղաք՝ Համբուրգ, իր խոհարարին առաջարկել է այդ կերպ պատրաստել միսը։ Պատրաստված ճաշատեսակը բոլորին շատ է դուր եկել, և վաճառականն այն անվանել է համբուրգյան միս։ Գերմանացի ներգաղթյալներից մեկն էլ բաղադրատոմսը տարել է ԱՄՆ։

Համբուրգեր անվանումն առաջացել է 1843թ.՝ Նյու Յորքի ռեստորաններից մեկում։ Այն տեսքով, ինչ մենք հիմա գիտենք, համբուրգերն առաջին անգամ հայտվել է 1904թ. Սենտ–Լյուսիում կազմակերպված համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ։  Իսկ առաջին մարդը, ով գլխի է ընկել ստեղծել «Համբուրգերների ռեստորան», եղել է Կանզաս նահանգից մի ճարպիկ խոհարար՝ Ուոլտ Ֆնդերսոնը։ Հենց նա է ֆինանսիստ Բիլլի Ինգրամին համոզել 700 դոլլար ներդնել «Սպիտակ ամրոց» ռեստորանային ցանցը ստեղծելու համար, ինչն էլ նրանց հաջողություն է բերել։ Իսկ հետո այն վերածվել է «McDonald's»–ի։

Այսօր համբուրգերը ողջ աշխարհում մեծ տարածում ունի։ Մի շարք երկրներում պարբերաբար համբուրգեր ուտելու մրցույթներ են անցկացվում, սահմանվում են համաշխարհային ռեկորդներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը