Լրահոս

25.03.2022 12:27


3 մահ՝ մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 22 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

3 մահ՝ մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 22 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մարտի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 22 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 423-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8607 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Մարտի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1672 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 279-ի:

Մեկ օրում առողջացածների թիվ 58 է, ընդհանուր առողջացածներինը՝ 409 693, փաստացի բուժվողներինը՝ 2451: Մեկ օրում արվել է 2430 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 961 990 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը