Լրահոս

27.07.2011 13:59


Աֆղանական Կանդագարի քաղաքապետը ահաբեկչության զոհ է դարձել

Աֆղանական Կանդագարի քաղաքապետը ահաբեկչության զոհ է դարձել

Աֆղանստանում Կանդագարի քաղաքապետը զոհվել է չորեքշաբթի առավոտյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։ Այս մասին, հղում անելով Կանդագարի շրջանի ոստիկանության պաշտպանության ուժերի ղեկավար գեներալ Աբդուլ Ռազզակի հայտարարությունը, տեղեկացնում է «Սալամ Վատանդար» ռադիոկայանը։

Ռազզակն ասել է, որ ահաբեկիչը մտել է քաղաքապետարանի շենք՝ պայթուցիկը թաքցնելով գլխաշորի մեջ։ Պայթյունի հետևանքով մեկ մարդ էլ վիրավորվել է։ «ՌԻԱ նովոստի»–ն տեղեկացնում է, որ դեպքի մանրամասները ճշտվում են։

Այս խորագրի վերջին նյութերը