Աշխարհ

25.03.2022 19:20


Աղջիկը հինգ տարի շպարի միջոցով փեսացուից թաքցրել է դեմքի կեսը զբաղեցնող բնածին խալը

Աղջիկը հինգ տարի շպարի միջոցով փեսացուից թաքցրել է դեմքի կեսը զբաղեցնող բնածին խալը

Անգլիայի բնակչուհին մի քանի տարի փեսացուից թաքցրել է դեմքի կեսը զբաղեցնող բնածին խալը, որի պատճառով նա մանկության տարիներին միշտ հալածանքների է ենթարկվել։ Նրա պատմությունը հրապարակել է Daily Mail-ը։

Էմիլի Հալեթը պատմել է, որ ամբողջ կյանքում տառապել է իր դեմքի գրեթե կեսը ծածկող բնածին խալի պատճառով: Անգլուհու խոսքով՝ դպրոցում ինքը միշտ հալածանքների է ենթարկվել հասակակիցների կողմից, ինչի պատճառով ստիպված է եղել փոխել ուսումնական հաստատությունը։ Չափահաս դառնալով՝ Էմիլին որոշել է կոսմետիկայի միջոցով թաքցնել իր մաշկի յուրահատկությունը՝ վախենալով, որ հակառակ դեպքում չի կարողանա հարաբերություններ սկսել երիտասարդների հետ։ «Ես հույս չունեի, որ որևէ մեկի հետ կսկսեմ հանդիպել։ Այնուամենայնիվ, դիմահարդարումն ինձ ավելի ինքնավստահ դարձրեց, քանի որ կարողացա թաքցնել բնածին խալը»,-բացատրել է նա:

Հայտնի է, որ Հալեթը հինգ տարի հանդիպում է իր գործընկեր Ադամի հետ (ազգանունը չի նշվում)։ Հարցազրույցում նա խոստովանել է, որ երբեք առանց կրեմի նրա աչքին չի երևացել։ Ըստ անգլուհու՝ ամեն առավոտ ինքը ստիպված է փեսացուից առաջ արթնանալ, որպեսզի շպարվի։ Բացի այդ, աղջիկը լոգանքից անմիջապես հետո քողարկող միջոցներ է օգտագործում։

Այնուամենայնիվ նա որոշել է սիրեցյալին պատմել իր գաղտնիքի մասին։ «Իմ զուգընկերը ինձ երբեք առանց դիմահարդարման չի տեսել։ Բայց նա գիտի բնածին խալի մասին, քանի որ այն կարելի է նշմարել նույնիսկ շպարի շերտի տակ։ Ես ատում եմ այդ փաստը, դա զզվելի է ինձ համար»,-բողոքել է Հալեթը, որը GoFundMe հարթակում միջոցներ է հավաքում՝ բուժում անցնելու և արատից ազատվելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը