Լրահոս

22.04.2009 12:19


ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ առաջարկում է չիպային MASTERCARD-եր

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ առաջարկում է չիպային  MASTERCARD-եր

Շարունակելով իր հաճախորդներին մատուցվող բանկային ծառայությունները ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը , ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ ներդրվում են բանկային նոր տեխնոլոգիաներին համապատասխանող արտադրանքներ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռել այսուհետ օգտվել MasterCard վճարային համակարգի Gold և  Standard պլաստիկ քարտերի չիպային տարբերակներից: Ընդ որում, թե դոլարային և թե դրամային չիպային քարտերն ունեն հատուկ նշում: Ընդամենը ամիսներ առաջ ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իր հաճախորդներին առաջարկեց օգտվել MasterCard վճարային համակարգի ամբողջական փաթեթից' տրամադրելով ժամանակակից դիզայնով Gold, Business, Standard և Cirrus/Maestro  պլաստիկ քարտեր, իսկ այսօր արդեն շուկա է դուրս բերել Gold և  Standard պլաստիկ քարտերի չիպային տարբերակները: Իրենց պաշտպանվածության համակարգերի շնորհիվ չիպային քարտերն այսօր տեսակարար մեծ կշիռ են վայելում պլաստիկ քարտերի միջազգային շուկայում, քանի որ ունեն նաև վճարումների անվտանգության բարձրագույն մակարդակ: Ելնելով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հաճախորդների շահերից, բանկը չիպային քարտերը տրամադրում է առանց սակագնային փոփոխություններ կատարելու' այսինքն նույն պայմաններով, ինչ պայմաններով բանկը տրամադրում է MasterCard վճարային փաթեթի մեջ ընդգրկված  Gold և  Standard պլաստիկ քարտերը:

Այս խորագրի վերջին նյութերը