Քաղաքական

25.03.2022 10:29


Ադրբեջանի ԶՈՒ-ն գիշերը կրակ է բացել՝ կիրառելով ԱԹՍ. թշնամին ունի 5 զոհ, հայկական կողմը՝ 1 վիրավոր․ Արցախի ՊԲ

Ադրբեջանի ԶՈՒ-ն գիշերը կրակ է բացել՝ կիրառելով ԱԹՍ. թշնամին ունի 5 զոհ, հայկական կողմը՝ 1 վիրավոր․ Արցախի ՊԲ

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:

Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Ավելին. ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:

Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։

Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Արցախի ՊՆ-ից ակնկալում են, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը