Հարավային Աֆրիկայում բնակվող մոտ 80–ամյա մի տղամարդ արթնացել է դիահերձարանում, որտեղ նրան տարել էին հարազատները՝ կարծելով, թե մահացել է։ Հուլիսի 23–ին տղամարդը քնել էր գյուղի իր տանը։ Որոշ ժամանակ անց հարազատները փորձել են արթնացնել նրան, բայց քանի որ դա նրանց չի հաջողվել, եզրակացրել են, որ տղամարդը մահացել է։ Նրանք զանգահարել են տեղի մասնավոր դիահերձարանի տնօրենին, ով էլ մեքենա է ուղարկել դիակի հետևից։ Տեղ հասնելուն պես վարորդը ստուգել է նրա զարկերակը և սրտի բաբախը, սակայն կյանքի որևէ նշան չի հայտնաբերել և մարմինը տարել է դիահերձարան։ Սակայն գրեթե մեկ օր հետո՝ հուլիսի 24–ին, տղամարդն արթնացել է։ Նա սկսել է գոռալ և պահանջել, որ իրեն բաց թողնեն դիահերձարանում փակած խցից։ Հերթապահություն իրականացնող աշխատակիցները լսել են «հարություն առածի» բղավոցները, նրան ուրվականի տեղ են դրել և փախել։ Փողոցում նույնիսկ սկսել են հեռախոսով օգնություն կանչել։ Բայց հետո կարողացել են ուժերը հավաքել և հետ վերադառնալ։ Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց՝ ցրտահարվելու կասկածանքով, բայց արդեն առավոտյան բժիշկը նրան տուն է թողել։ Տղամարդու տանը քննարկելիս են եղել թաղման արարողության հարցերը, երբ նրանց տեղեկացրել են, որ մահացածը կենդանի է։
Մահացած հարավաֆրիկացին դիահերձարանում արթնացել է