Ի՞նչ է կատարվում Փառուխում և Խրամորթում. ներկայացնում են գյուղապետերը (տեսանյութ)
Ռուս խաղաղապահներն այժմ բանակցություններ են վարում Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ մտած ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջանի Փառուխի գյուղապետ Վարդան Մխիթարյանը։
«Մարդկանց շուտ տարհանել ենք, ճանապարհներ են եղել, մեջերով անցել են։ Իրենք տարբեր ուղղություններով, առանց կրակոցի, շղթա կազմած մտել են գյուղ։ Ադրբեջանցիների դիրքերը մեր գյուղից հեռու են 1 կիլոմետր»,-նշեց գյուղապետը։
Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ այսօր՝ մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, Պաշտպանության բանակի եւ Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը եւ նրանց վերադարձնել ելման դիրքեր, անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք եւ երեխաները, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է:
Խրամորթի վարչական ղեկավար ԶորիկԱբրահամյանը մեր հարցերին չպատասխանեց. «Վիճակը լավ չէ»,- կարճ ասաց նա ու հեռախոսն անջատեց։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական ստորաբաժանումները ներթափանցել են Ասկերանի շրջանի Փառուխ բնակավայրի ուղղությամբ և առաջ շարժվելու մեծ սպառնալիք կա։ Ուղղությունը դեպի Քարագլուխ ռազմավարական բարձունքն է»։
Նշենք, որ ավելի վաղ՝ մարտի 23-ին, Ասկերանի շրջանի նախկին վարչական ղեկավար Սասուն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ եթե թշնամին հանկարծ տիրանա Քարագլխի բարձունքին, Արցախի անվտանգությունը լրջագույնս կխարխլվի։
«Քարագլխին՝ որպես ռազմավարական, գերիշխող բարձունքի, վստահորեն կարելի է տալ 2-րդ Շուշի անվանումը։ Երբեք, ոչ մի պարագայում թույլ չենք տա»,–գրել էր նա։
Ի՞նչ է կատարվում Փառուխում և Խրամորթում. ներկայացնում են գյուղապետերը (տեսանյութ)
Ռուս խաղաղապահներն այժմ բանակցություններ են վարում Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ մտած ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջանի Փառուխի գյուղապետ Վարդան Մխիթարյանը։
«Մարդկանց շուտ տարհանել ենք, ճանապարհներ են եղել, մեջերով անցել են։ Իրենք տարբեր ուղղություններով, առանց կրակոցի, շղթա կազմած մտել են գյուղ։ Ադրբեջանցիների դիրքերը մեր գյուղից հեռու են 1 կիլոմետր»,-նշեց գյուղապետը։
Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ այսօր՝ մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, Պաշտպանության բանակի եւ Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը եւ նրանց վերադարձնել ելման դիրքեր, անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք եւ երեխաները, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է:
Խրամորթի վարչական ղեկավար Զորիկ Աբրահամյանը մեր հարցերին չպատասխանեց. «Վիճակը լավ չէ»,- կարճ ասաց նա ու հեռախոսն անջատեց։