Լոռու մարզում 9 տոննա կտորեղենով բարձված Scania-ն բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել, Ալավերդի տանող քաղաքի մուտքը ամբողջությամբ փակվել է
Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 57-ամյա Գոշա Ցինիկաշվիլին Scania մակնիշի բեռնատարով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեպի Վանաձոր ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածեր չկան։
Օպերատիվորեն ժամանել են արտակրգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայւթյան Թումանյանի թիվ 39 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Բեռնատարը բարձված է եղել մոտ 9 տոննա կտորեղենով, և դեպքի վայր են ժամանել նաև մարզային ծառայության ներկայացուցիչները։
Ավտոմեքենայի կողաշրջման պատճառով Ալավերդի քաղաքի մուտքը փակվել է, ու հիմա տեղում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանները վարորդներին ուղղորդում են այլ ճաապարհով երթևեկել դեպի Ալավերդի։
Ավտոմեքենան դարձի բերելու նպատակով անհրաժեշտ է 2 վերամբարձ կռունկ, որպեսզի կարողանան այն ուղղել, բեռնատարն էլ մասամբ առջևի հատվածով կախվել է դեպի ձորը։