Կարծիք

24.03.2022 15:12


Հատուկ դժվար հասկացողների համար՝ Ստամբուլյան խարտիան Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ՉԷ

Հատուկ դժվար հասկացողների համար՝ Ստամբուլյան խարտիան Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ՉԷ

Հատուկ դժվար հասկացողների համար՝ Ստամբուլյան խարտիան Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ՉԷ!

Ներկայացնում եմ հատվածներ 1999 թվականի Ստամբուլյան փաստաթղթից, որտեղ հիշատակվում են տարածքային կոնֆլիկտները։ Բոլոր դեպքերում, ԼՂ-ից բացի, նշվում է երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Կոսովո

Երկար տարիների բռնաճնշումներից, անհանդուրժողականությունից և բռնություններից հետո Կոսովոյում խնդիր է դրված զգալի ինքնավարության վրա հիմնված բազմաէթնիկ հասարակություն կառուցել՝ Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգմամբ՝ մինչև ՄԱԿ ԱԽ-ի 1244 բանաձևի համաձայն վերջնական կարգավորումը:

Վրաստան

Վերահաստատելով մեր իր վճռական աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ մենք ընդգծում ենք Ցխինվալի տարածաշրջանի/Հարավային Օսիայի և Աբխազիայի, Վրաստանի հետ կապված կանֆլիկտների լուծման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ Վրաստանի կազմում այդ շրջանների քաղաքական կարգավիճակի որոշման ճանապարհով։

Մոլդովա

Մենք ողջունում ենք վերջին շրջանում ձեռնարկված հուսադրող քայլերը
Մերձդնեստրյան խնդրի կարգավորման գործընթացում։ Այս առումով կարևոր իրադարձություն դարձավ բարձր մակարդակի հանդիպումը Կիևում (1999թ. հուլիս): Սակայն գլխավոր՝ Մերձդնեստրի տարածաշրջանի կարգավիճակի որոշման հարցով շոշափելի տեղաշարժեր առայժմ տեղի չեն ունեցել: Մենք վերահաստատում ենք, որ այս խնդրի լուծման դեպքում պետք է ապահովվեն Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Ղարաբաղ

Մենք ստացել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված ներկայիս
իրավիճակի և վերջին զարգացումների մասին և գնահատում ենք նրանց ջանքերը։ Մեզ հատկապես ուրախացնում է ակտիվացած երկխոսությունը

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, որոնց հերթական հանդիպումները պայմաններ ստեղծեցին դրա տևական ու համապարփակ լուծման որոնման գործընթացին դինամիկա հաղորդելու համար:

Մենք վճռականորեն աջակցում ենք այս երկխոսությանը և կոչ ենք անում շարունակել այն՝

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերսկսման հույսով։ Միևնույն ժամանակ, մենք վերահաստատում ենք, որ ԵԱՀԿ-ն և դրա Մինսկի խումբը, որը կարգավորում փնտրելու ամենահարմար ձևաչափն է մնում, պատրաստ են աջակցել հետագա խաղաղ գործընթացի առաջխաղացմանը և դրա հետագա իրականացմանը, այդ թվում՝ կողմերին բոլոր անհրաժեշտ օգնության տրամադրման միջոցով:

Ռուսաստան

Հյուսիսային Կովկասում վերջին իրադարձությունների կապակցությամբ ևս մեկ անգամ վճռականորեն վերահաստատում ենք, որ մենք լիովին ճանաչում ենք Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը և դատապարտում ենք ահաբեկչությունը՝ դրա ցանկացած դրսևորմամբ:

Ագնեսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը