Քաղաքական

24.03.2022 14:27


Արցախը Ադրբեջան չի և երբեք չի լինելու․ խաղաղ հավաք Ստեփանակերտում՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների (տեսանյութ)

Արցախը Ադրբեջան չի և երբեք չի լինելու․ խաղաղ հավաք Ստեփանակերտում՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների (տեսանյութ)

Ստեփանակերտում արցախցի կանանյք իրենց երեխաների հետ խաղաղ հավաք են անցկացրել հանուն Արցախի ժողովրդի իրավունքների։

Հավաքի նպատակն է արցախցու ձայնը միջազգային հանրության համար լսելի դարձնելը։

«Եթե այսօր լռեք վաղը պատմության էջերում նոր արյունալի էջեր են լինելու։ 44-օրյա պատերազմում կորցրել եմ ամեն ինչ անգամ հորս գերեզմանին ներկայանալու պատիվը։ Այսօր Արցախում եմ և ապրելու եմ այստեղ մինչև կյանքիս վերջ, քանի որ Արցախը իմ տունն է, մենք պետք է պայքարենք մինչև վերջ։ ՄԱԿ-ի անդամները այսօր այցելել են օկուպացված Շուշի, բայց չեն այցելել Ստեփնակերտ, որպեսզի տեսնենք, թե ինչ անմարդկային պայմաններում ենք ապրում և ստեղծագործում»։

Աղբյուրը` yerevan.todayeri

Այս խորագրի վերջին նյութերը