«Մանթո» և ջղաձումներ՝ Փաշինյանի մոտ․ նա խորհրդարանում իրեն արհամարհված զգաց
Ազգային ժողովի երեկվա՝ մարտի 23-ի կառավարության հետ հարցուպատասխանը ուշագրավ էր․ 31 գրանցված հարցերից և ոչ մեկը ուղղված չէր Նիկոլ Փաշինյանին։ Եթե նախորդ հարցուպատասխաններում հիմնական պատասխանողը Նիկոլ Փաշինյանն էր, անգամ այն դեպքերում երբ հարցը իրեն չէր ուղղվում, այս անգամ նա ամբիոնին չերևաց։ Ընդ որում, հարցերի կեսն էր ընդդիմադիրների կողմից, Փաշինյանին հարց չուղղեցին նաև իշխանականները։ Եվ Փաշինյանը, որը սովորություն ունի ամեն առիթ օգտագործել ԱԺ ամբիոնից մանիպուլյացիաներ անելու համար, երեկ բացառիկ օր էր, այդ ամենի հնարավորությունը չունեցավ։ Դրանից, ակնհայտորեն, նեղվել էր, ինչը կարելի էր տեսնել ամեն անգամ, երբ տեսախցիկը թեքվում էր նախարարական աթոռների կողմ, նա անհանգիստ շարժումներ էր անում։
Գուցե նաև սա էր պատճառը, որ Փաշինյանի փոխարեն սկսեցին անհասկանալի ելույթներ ունենալ ու պոպուլիզմով զբաղվել կառավարության անդամները։Օրինակ՝ Արարատ Միրզոյանը։ ԱԳ նախարարին, օրինակ, երբ հարց ուղղվեց արցախցիների ինքնորոշման մասին, նա բառիս բուն իմաստով սուտ տեղեկություն հայտնեց, ասաց՝ «Տարածքային ամբողջականության մասին հարցը պետք է տայիք Ռոբերտ Քոչարյանին, երբ նա իջնում է Ստամբուլից Երևան իջնող օդանավից և խոսում էր Ստամբուլում տարածքային ամբողջականությունների փոխադարձ ճանաչման մասին»։ Արարատ Միրզոյանը, վստահ եմ դիվանագիտական փաստաթղթերը կարդում է, վստահ եմ՝ տեսել և հասկացել էր, որ հենց այդ Խարտիայում Արցախի մասով ձևակերպումները դիվանագիտական հաղթանակ է եղել, քանի որ հենց այդտեղ առանձին Հռչակագրի 20-րդ կետով անդրադարձ է կատարվում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, որտեղ, սակայն, որևէ խոսք չկա տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, ինչը մնացած գրեթե բոլոր հակամարտությունների դեպքում՝ կա։ Օրինակ՝ ԵԱՀԿ-ն Հարավային Օսիայի և Աբխազիայի ու Վրաստանի միջև հակամարտության կարգավորումը հաստատել է հենց վերջինիս կազմում։ Արարատ Միրզոյանը, լինելով ԱԳ նախարար, քաջ գիտակցում է, թե այդպիսի ձևակերպումների հասնելը ինչ ջանքեր են պահնջում, այդպիսով հաղթանակ չի կարող չհամարել դա, սակայն կրկնում է վահագալեքսանյանական ու ալենսիմոնյանական ոճի մանիպուլյացիաները։
Այո, Ռոբերտ Քոչարյանը նաև բազմիցս ասել է որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն մշտապես ընդգծել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հանրապետության հետ կապ չունի, քանի որ Լեռնային Ղարաբաղը անկախացել է, այնպես ինչպես Ադրբեջանը, 1991 թվականին, նույն կերպ, ինչպես մնացած բոլոր միավորները նախկին ԽՍՀՄ տարածքից։ Վստահ ենք, Արարատ Միրզոյանը, լինելով Հայաստանի արտգործնախարարը, փայլուն ծանոթացել է Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին։
Ուշագրավ էր նաև Սուրեն Պապիկյանի ջղաձգումը ԱԺ ամբիոնին։ Կոնկրետ հարց տվեցին ադրբեջանական բանակի՝ Սյունիք ներխուժելու մասին, իսկ նա համարեց սուտ, պոպուլիզմ ու խոսեց ինչ-որ 5-րդ շարասյան մասին։ Պաշտպանության նախարարը, փաստվեց, տեղյակ չէ Հայաստանի սահմաններից, այլապես հստակ կիմանար, որ Ներքին Հանդը, որտեղ անարգել ներխուժել է Ադրբեջանի զորքը, Հայաստանի ինքնիշխան տարածք է։
Իսկ Փաշինյանը, այդ ամբողջ ընթացքում, մեկ սրա ականջին էր բան ասում, մեկ նրա, նախարարները դուրս էին գալիս ամբիոն, միգուցե փորձում հենց իր ասածները կրկնել, սակայն հենց իրեն՝ Փաշինյանին, այդպես էլ հարց չտրվեց։
Սակայն այն, ինչ Փաշինյանը չասաց ԱԺ ամբիոնից, հաջորդ օրը, այսինքն՝ այսօր, կարդաց կառավարության նիստի ժամանակ։ Ի դեպ, այդ ժամանակ էլ իրեն հարց չէր տրվել, ուղղակի որոշեց ընթերցել։
«Մանթո» և ջղաձումներ՝ Փաշինյանի մոտ․ նա խորհրդարանում իրեն արհամարհված զգաց
Ազգային ժողովի երեկվա՝ մարտի 23-ի կառավարության հետ հարցուպատասխանը ուշագրավ էր․ 31 գրանցված հարցերից և ոչ մեկը ուղղված չէր Նիկոլ Փաշինյանին։ Եթե նախորդ հարցուպատասխաններում հիմնական պատասխանողը Նիկոլ Փաշինյանն էր, անգամ այն դեպքերում երբ հարցը իրեն չէր ուղղվում, այս անգամ նա ամբիոնին չերևաց։ Ընդ որում, հարցերի կեսն էր ընդդիմադիրների կողմից, Փաշինյանին հարց չուղղեցին նաև իշխանականները։ Եվ Փաշինյանը, որը սովորություն ունի ամեն առիթ օգտագործել ԱԺ ամբիոնից մանիպուլյացիաներ անելու համար, երեկ բացառիկ օր էր, այդ ամենի հնարավորությունը չունեցավ։ Դրանից, ակնհայտորեն, նեղվել էր, ինչը կարելի էր տեսնել ամեն անգամ, երբ տեսախցիկը թեքվում էր նախարարական աթոռների կողմ, նա անհանգիստ շարժումներ էր անում։
Գուցե նաև սա էր պատճառը, որ Փաշինյանի փոխարեն սկսեցին անհասկանալի ելույթներ ունենալ ու պոպուլիզմով զբաղվել կառավարության անդամները։ Օրինակ՝ Արարատ Միրզոյանը։ ԱԳ նախարարին, օրինակ, երբ հարց ուղղվեց արցախցիների ինքնորոշման մասին, նա բառիս բուն իմաստով սուտ տեղեկություն հայտնեց, ասաց՝ «Տարածքային ամբողջականության մասին հարցը պետք է տայիք Ռոբերտ Քոչարյանին, երբ նա իջնում է Ստամբուլից Երևան իջնող օդանավից և խոսում էր Ստամբուլում տարածքային ամբողջականությունների փոխադարձ ճանաչման մասին»։ Արարատ Միրզոյանը, վստահ եմ դիվանագիտական փաստաթղթերը կարդում է, վստահ եմ՝ տեսել և հասկացել էր, որ հենց այդ Խարտիայում Արցախի մասով ձևակերպումները դիվանագիտական հաղթանակ է եղել, քանի որ հենց այդտեղ առանձին Հռչակագրի 20-րդ կետով անդրադարձ է կատարվում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, որտեղ, սակայն, որևէ խոսք չկա տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, ինչը մնացած գրեթե բոլոր հակամարտությունների դեպքում՝ կա։ Օրինակ՝ ԵԱՀԿ-ն Հարավային Օսիայի և Աբխազիայի ու Վրաստանի միջև հակամարտության կարգավորումը հաստատել է հենց վերջինիս կազմում։ Արարատ Միրզոյանը, լինելով ԱԳ նախարար, քաջ գիտակցում է, թե այդպիսի ձևակերպումների հասնելը ինչ ջանքեր են պահնջում, այդպիսով հաղթանակ չի կարող չհամարել դա, սակայն կրկնում է վահագալեքսանյանական ու ալենսիմոնյանական ոճի մանիպուլյացիաները։
Այո, Ռոբերտ Քոչարյանը նաև բազմիցս ասել է որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն մշտապես ընդգծել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հանրապետության հետ կապ չունի, քանի որ Լեռնային Ղարաբաղը անկախացել է, այնպես ինչպես Ադրբեջանը, 1991 թվականին, նույն կերպ, ինչպես մնացած բոլոր միավորները նախկին ԽՍՀՄ տարածքից։ Վստահ ենք, Արարատ Միրզոյանը, լինելով Հայաստանի արտգործնախարարը, փայլուն ծանոթացել է Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին։
Ուշագրավ էր նաև Սուրեն Պապիկյանի ջղաձգումը ԱԺ ամբիոնին։ Կոնկրետ հարց տվեցին ադրբեջանական բանակի՝ Սյունիք ներխուժելու մասին, իսկ նա համարեց սուտ, պոպուլիզմ ու խոսեց ինչ-որ 5-րդ շարասյան մասին։ Պաշտպանության նախարարը, փաստվեց, տեղյակ չէ Հայաստանի սահմաններից, այլապես հստակ կիմանար, որ Ներքին Հանդը, որտեղ անարգել ներխուժել է Ադրբեջանի զորքը, Հայաստանի ինքնիշխան տարածք է։
Իսկ Փաշինյանը, այդ ամբողջ ընթացքում, մեկ սրա ականջին էր բան ասում, մեկ նրա, նախարարները դուրս էին գալիս ամբիոն, միգուցե փորձում հենց իր ասածները կրկնել, սակայն հենց իրեն՝ Փաշինյանին, այդպես էլ հարց չտրվեց։
Սակայն այն, ինչ Փաշինյանը չասաց ԱԺ ամբիոնից, հաջորդ օրը, այսինքն՝ այսօր, կարդաց կառավարության նիստի ժամանակ։ Ի դեպ, այդ ժամանակ էլ իրեն հարց չէր տրվել, ուղղակի որոշեց ընթերցել։
Աղբյուրը՝ yerevan.today