Տնտեսական

24.03.2022 10:00


Հայաստանում A4 ֆորմատի թղթի դեֆիցի՞տ է․ «Հրապարակ»

Հայաստանում A4 ֆորմատի թղթի դեֆիցի՞տ է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում A4 ֆորմատի թղթի դեֆիցիտ կարող է առաջանալ։ Գրախանութներում թուղթ չկա կամ սպառվելուն մոտ է։ Մատակարարող ընկերությունները վաճառողներին հայտնել են, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում թուղթ չեն կարող մատակարարել։ Բայց գրախանութներում գիտեին, թե ինչն է դեֆիցիտի պատճառը, վաճառողները կարծում էին, որ խնդիրը Ռուսաստանից ներկրման մեջ է։

Կապվեցինք ՊԵԿ՝ կա՞ թղթի ներկրման հետ կապված որեւէ խնդիր, պատասխանեցին․ «ՀՀ-ում Ա4 ֆորմատի թղթի ներմուծման մասով որեւիցե սահմանափակումներ չկան, մաքսային ընթացակարգով որեւէ փոփոխություն կամ նորամուծություն, կամ արգելք չկա»։

Այս խորագրի վերջին նյութերը