Ամենավտանգավոր գործակալը՝ Հայաստանի իշխանության մեջ
Նիկոլ Փաշինյանն ու ատելությունն օրգանապես փոխկապակցված երևույթներ են։ Նիկոլ Փաշինյանը կյանքում հաջողության, այդ թվում՝ իշխանության է հասել ատելություն գեներացնելու միջոցով, մյուս կողմից՝ Հայաստանում Նիկոլ Փաշինյանին զուգահեռ ու նրա միջոցով իշխանության է հասել ատելությունը։ Նիկոլ Փաշինյանը մեծ հաշվով ատելության գործակալն է Հայաստանի իշխանությունում, ատելությունը՝ նրա գործիքը՝ այդ նույն իշխանությունը պահպանելու համար։
Տպավորությունը, թե նա ատելություն է սերմանում միայն անձանց կամ առանձին խմբերի նկատմամբ, խիստ մակերեսային է։ Այո, նախկինների, «թալանչի պաշտոնյաների» անհատական կերպարները նրան օգնել են գալ իշխանության և պահպանել այն։ Բայց դա ամենամեծ վնասը չէ, որ ատելության միջոցով Նիկոլ Փաշինյանը հասցրել է Հայաստանին։ Իրականում նա շատ ավելի վտանգավոր ու անդառնալի վնաս է հասցրել ու շարունակում է հասցնել երևույթների նկատմամբ չհայտարարվող ատելություն սերմանելու միջոցով։
Մինչև պատերազմը նրա կողմից գեներացվող ատելության թիրախները հանրային արժեհամակարգի ու պետության հիմնասյուներն էին՝ եկեղեցի, ավանդական նորմեր, բանակ, դպրոց, արտաքին քաղաքականություն։ Արդյունքն արցախյան վերջին պատերազմն էր՝ հազարավոր զոհերով ու Արցախի մեծ մասի կորստով։
Հիմա լատենտ ատելությունն ուղղված է Արցախից մնացած վերջին կտորներին և արցախահայությանը։ «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսի հեղինակը հիմա ամեն ինչ անում է «Արցախն առանց Հայաստանի» կամ «Հայաստանն առանց Արցախի» կործանարար կաղապարն արմատավորելու համար։ Նա դա անում է իշխանական ծաղրածուների, պսևդոազատական մտավորականների, ուսյալ հակաազգայինների ու Ադրբեջանի անթաքույց լոբբիստների միջոցով։ «Արցախի ուրացում» այս օպերացիան իրականացվում է «խաղաղության դարաշրջանի» զուգահեռ քարոզի միջոցով, որի ենթատեքստն այն է, որ խաղաղություն հաստատելու համար Հայաստանին խանգարում է Արցախը։
Ցանկացած առողջ մտածող մարդու համար այս թեզերը, նողկանքից բացի, ուրիշ ոչինչ չեն կարող առաջացնել։ Եվ ստացվում է այնպես, որ գիտակցված կամ ոչ՝ Նիկոլ Փաշինյանն ատելություն է սերմանում նաև խաղաղության գաղափարի նկատմամբ։ Որովհետև նրա ներկայացրած նվաստացուցիչ խաղաղությունը չի կարող ցանկալի լինել որևէ բանական հայի համար։
Հետևաբար՝ եթե ոչ՝ գիտակցական, ապա՝ առնվազն ենթագիտակցական մակարդակում արժանապատվություն ունեցող ցանկացած մեկի համար խաղաղությունն այս տեսքով, իսկ գուցե ընդհանրապես կարող է դառնալ ատելության առարկա։ Սա չափազանց վտանգավոր կաղապար է, որը հանրային հոգեբանության մեջ արմատավորվելու դեպքում կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Բայց Նիկոլ Փաշինյանի կողմից գեներացվող անտեսանելի ատելության ամենավտանգավոր թիրախը պետությունն է։
Նա պետությունը վերածել է այնպիսի ու այնքան անհասկանալի սուբստանցիայի, որ մարդկանց մի մասը լավագույն դեպքում՝ անտարբերությամբ, իսկ մյուս հատվածը՝ ընդհուպ ատելությամբ է վերաբերվում պետությանը։
Ողբերգական, իսկ գուցե դավադիր զուգադիպությամբ, Նիկոլ Փաշինյանն ատելություն է գեներացրել ու ատելություն է սնուցում հատկապես ու առանձնապես այն ամենի նկատմամբ, որոնց դեմ պայքարել ու պայքարում են Հայաստանի դեմ օբյեկտիվորեն ատելություն ու թշնամանք ունեցող այն թշնամիները, որոնց հանդեպ հիմա Նիկոլ Փաշինյանը տածում է այն, ինչ հայերին խոստանում էր 2018 թվականին՝ սեր և հանդուրժողականություն։

Հարություն Ավետիսյան
Աղբյուրը՝ 168.am