«Google»–ի փնտրման համակարգի միջոցով գտնվել են Ռուսաստանի պետական կառույցների և նախարարությունների ծառայողական փաստաթղթերը, որոնցից մի քանիսը եղել են «Գաղտնի է» վերտառությամբ։ Հայտնաբերվածների թվում են Հակամենաշնորհային դաշնային ծառայության, Հաշվիչ պալատի, Ֆինանսների և զարգացման նախարարության և այլ կառույցների փաստաթղթերը։ «Google»–ը տալիս է նաև ծառայողական օգտագործման թղթապանակներ, որոնք տեղադրված են ՌԴ կառավարության պաշտոնական «gov.ru» կայքում։ Ընդհանուր առմամբ, «Google»–ի փնտրման համակարգը գտել է մոտ 200 թղթապանակ՝ կրկին «Գաղտնի է» վերտառությամբ։
«Google»–ում ՌԴ–ի գաղտնի փաստաթղթեր են գտել