Սեքս–սկանդալի պատճառով հերթական կոնգրեսականն է հրաժարական տվել
Օրեգոնա նահանգի դեմոկրատ, 56–ամյա կոնգրեսական Դևիդ Վուն հրաժարական է տվել այն բանից հետո, երբ լրատվամիջոցները նյութեր են հրապարակել նրա և մի անչափահաս աղջկա կապի մասին։
«Իմ երեխաների ապահովությունն ամենից կարևորն է։ Մեծ ցավով ես մտադիր եմ հրաժարական տալ պետական պարտքի վերին շեմի ճգնաժամի լուծումից հետո։ Դա ճիշտ որոշում է իմ ընտանիքի, Ներկայացուցիչների պալատի և իմ բոլոր գործընկերների համար»,–գրավոր դիմումում ընդգծել է Վուն։
Նշվում է, որ կոնգրեսականը չի հերքել, որ ինտիմ հարաբերություններ է ունեցել իր ընկերներից մեկի անչափահաս դստեր հետ։
Փետրվարին էլ կոնգրեսական, հանրապետական Քրիստոֆեր Լին էր իր կիսամերկ լուսանկարներն ուղարկել ծանոթության կայքի այցելուներից մեկին։