«Ջավախք» հիմնադրամի ղեկավար. «Մինչև ե՞րբ Հայաստանի իշխանությունները չեն արձագանքելու Վրաստանի գործողություններին»
«7օր»–ն արդեն տեղեկացրել է, որ վրացական իշխանությունը «Հայկական հանրագիտարան» հրատարակչության տնօրեն, «Ջավախք» հայրենակցական միության նախկին նախագահ, ծագումով ջավախահայ Հովհաննես Այվազյանինօրեր առաջ թույլ չի տվել հատել սահմանը։
Հուլիսի 24-ին էլ Ջավախքում Վահան Տերյանին նվիրված միջացառմանը թույլ չեն տվել ելույթ ունենալՀՀ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանին ու Արմեն Մարտիրոսյանին, իսկ երբ ամբիոն է բարձրացել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Ուզունյանը, խոսափողը ելույթի կեսից անջատել են։
Արդեն մի քանի տարի է՝ Վրաստանի սահմանը թույլ չեն տալիս հատել և սեփական ծննդավայր գնալ նաև ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավորի՝ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանին ։
Վրացական իշխանությունների նման մոտեցումը «Ջավախք» հիմնադրամի ղեկավար Ստեփան Մարգարյանը հետևյալ կերպ է բացատրում.
–Վրացական իշխանություններն ընտրել են մի գիծ՝ երբ որևէ մեկը շատ թե քիչ մի հարցի մասին խոսում է, չեն թողնում՝ այդպիսով լուծելով հարցը։ Այսինքն, չկա՛ այդ մասին խոսող, չկա՛ հարց,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Ստեփան Մարգարյանը։
Նա կարծում է, որ Վրաստանի նման պահվածքում բավական մեծ է Հայաստանի իշխանությունների մեղավորությունը։
–Սկսեցին Շիրակ Թորոսյանով, չտեսանք գոնե ինչ–որ բացատրություն պահանջող որևէ արձագանք Հայաստանի իշխանություններից, ՀՀ ԱԳՆ–ից։ Չնայած նրանք ասում են, որ այդ հարցը բարձրացնում են, բայց մի բան է հարցը բարձրացնել կուլիսային խոսակցությունների ժամանակ, մեկ այլ բան է, երբ արձագանքը լինում է ըստ էության։ Դրա համար էլ այս իրավիճակը շարունակվում է։ Դրանից հետո մենք տեսանք, որ Վրաստան չթողեցին Իգոր Մուրադյանին, հիմա արդեն չթողեցին Հովհաննես Այվազյանին։ Եվ երբ Վրաստանի դեսպանն ասում է(մի քիչ զավեշտալի արտահայտություն է), որ սև ցուցակ կա, դա նշանակում է՝ ցուցակով սկսում են չթողնել մարդկանց։ Մինչև ո՞ւր է շարունակվելու, և մինչև ե՞րբ Հայաստանի իշխանությունները, ՀՀ ԱԳՆ–ն չեն արձագանքելու Վրաստանի գործողություններին,–ավելացրել է «Ջավախք» հիմնադրամի ղեկավարը։
Ի դեպ, նշենք, որ «7օր»–ը պարզաբանումների համար դիմել էր ՀՀ ԱԳՆ–ին։ Արտաքին գերատեսչության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Բալայանը պատասխանել է, որ Հովհաննես Այվազյանի հետ տեղի ունեցածի մասին մեր տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը։
«Ջավախք» հիմնադրամի ղեկավար. «Մինչև ե՞րբ Հայաստանի իշխանությունները չեն արձագանքելու Վրաստանի գործողություններին»
«7օր»–ն արդեն տեղեկացրել է, որ վրացական իշխանությունը «Հայկական հանրագիտարան» հրատարակչության տնօրեն, «Ջավախք» հայրենակցական միության նախկին նախագահ, ծագումով ջավախահայ Հովհաննես Այվազյանին օրեր առաջ թույլ չի տվել հատել սահմանը։
Հուլիսի 24-ին էլ Ջավախքում Վահան Տերյանին նվիրված միջացառմանը թույլ չեն տվել ելույթ ունենալ ՀՀ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանին ու Արմեն Մարտիրոսյանին, իսկ երբ ամբիոն է բարձրացել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Ուզունյանը, խոսափողը ելույթի կեսից անջատել են։
Արդեն մի քանի տարի է՝ Վրաստանի սահմանը թույլ չեն տալիս հատել և սեփական ծննդավայր գնալ նաև ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավորի՝ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանին ։
Վրացական իշխանությունների նման մոտեցումը «Ջավախք» հիմնադրամի ղեկավար Ստեփան Մարգարյանը հետևյալ կերպ է բացատրում.
–Վրացական իշխանություններն ընտրել են մի գիծ՝ երբ որևէ մեկը շատ թե քիչ մի հարցի մասին խոսում է, չեն թողնում՝ այդպիսով լուծելով հարցը։ Այսինքն, չկա՛ այդ մասին խոսող, չկա՛ հարց,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Ստեփան Մարգարյանը։
Նա կարծում է, որ Վրաստանի նման պահվածքում բավական մեծ է Հայաստանի իշխանությունների մեղավորությունը։
–Սկսեցին Շիրակ Թորոսյանով, չտեսանք գոնե ինչ–որ բացատրություն պահանջող որևէ արձագանք Հայաստանի իշխանություններից, ՀՀ ԱԳՆ–ից։ Չնայած նրանք ասում են, որ այդ հարցը բարձրացնում են, բայց մի բան է հարցը բարձրացնել կուլիսային խոսակցությունների ժամանակ, մեկ այլ բան է, երբ արձագանքը լինում է ըստ էության։ Դրա համար էլ այս իրավիճակը շարունակվում է։ Դրանից հետո մենք տեսանք, որ Վրաստան չթողեցին Իգոր Մուրադյանին, հիմա արդեն չթողեցին Հովհաննես Այվազյանին։ Եվ երբ Վրաստանի դեսպանն ասում է(մի քիչ զավեշտալի արտահայտություն է), որ սև ցուցակ կա, դա նշանակում է՝ ցուցակով սկսում են չթողնել մարդկանց։ Մինչև ո՞ւր է շարունակվելու, և մինչև ե՞րբ Հայաստանի իշխանությունները, ՀՀ ԱԳՆ–ն չեն արձագանքելու Վրաստանի գործողություններին,–ավելացրել է «Ջավախք» հիմնադրամի ղեկավարը։
Ի դեպ, նշենք, որ «7օր»–ը պարզաբանումների համար դիմել էր ՀՀ ԱԳՆ–ին։ Արտաքին գերատեսչության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Բալայանը պատասխանել է, որ Հովհաննես Այվազյանի հետ տեղի ունեցածի մասին մեր տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը։
–Մեկնաբանություն չկա,–նշել է Տ. Բալայանը։
7or.am