Անցած տարի աշնանն այդ հատվածում ադրբեջանցիների չենք նկատելի ոչ ես, ոչ էլ՝ բնակիչները․ Ներքին Հանդի վարչական ղեկավար
Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք ներխուժած և այնտեղ տեղակայված ադրբեջանցի զինծառայողներին պատահաբար հայտնաբերելուց հետո պաշտպանության նախարարությունը շարունակաբար պնդում է, որ այդ տարածքն ադրբեջանցիների վերահսկողության տակ է անցած տարվանից։ Գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը«Փաստինֆո»-ի հետ զրույցում նշում է, որ այդ հատվածում, որը գյուղի վարչական տարածքի մեջ է մտնում, միայն վերջերս՝ այն էլ պատահաբար են ադրբեջանցի հայտնաբերել։
«Հովիվն է առաջինը տեսել ադրբեջանցիների վրանները։ Գնացել էր անասունների հետևից, մեկ էլ տեսել է, որ վրաններ են դրել ադրբեջանցիները էդտեղ։ Եթե գյուղացիները նախկինում այդ հատվածում նկատած լինեին ադրբեջանցիների, ինձ տեղյակ կպահեին»,-ասում է գյուղի վարչական ղեկավարը։
Բաղդասարյանը վստահ չէ՝ դիտարկվում են ադրբեջանցիների տեղակայված դիրքից գյուղի տները, թե ոչ, բայց կարծում է՝ գերեզմանոցը, որը հին գյուղատեղիից 200 մետր դեպի նոր գյուղատեղին է, կդիտարկվի։
Գյուղի տներն օդային գծով 700-800 մետր են հեռու ադրբեջանցիների դրած վրաններից, բայց այդ բաժանող հատվածն անտառածածկ է, որը, ըստ նրա, արգելոցի տարածքն է։ «Մեր կողմից իրենց վրանները չեն երևում, մյուս կողմից էլ ցանկացած տեղից չի դիտարկվի գյուղը, բայց կան տեղեր, որտեղից կարող են դիտարկել տները, բայց չեմ կարող վստահ ասել»,-ասում է Բաղդասարյանը։
Գերեզմանոցից ևս, վարչական ղեկավարի խոսքով, չեն երևում ադրբեջանցիների վրանները, բայց նրանց կողմից, գերեզմանոցի տարածքը տեսանելի է, Բաղդասարյանը գրեթե համոզված է։
Անցած տարի աշնանն այդ հատվածում ադրբեջանցիների չենք նկատելի ոչ ես, ոչ էլ՝ բնակիչները․ Ներքին Հանդի վարչական ղեկավար
Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք ներխուժած և այնտեղ տեղակայված ադրբեջանցի զինծառայողներին պատահաբար հայտնաբերելուց հետո պաշտպանության նախարարությունը շարունակաբար պնդում է, որ այդ տարածքն ադրբեջանցիների վերահսկողության տակ է անցած տարվանից։ Գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշում է, որ այդ հատվածում, որը գյուղի վարչական տարածքի մեջ է մտնում, միայն վերջերս՝ այն էլ պատահաբար են ադրբեջանցի հայտնաբերել։