Լրահոս

27.07.2011 10:42


Վրացիները Թուրքիայում վերանորոգում են Աթաթուրքի հուշարձանը

«Грузия Онлайн»–ը հաղորդում է, որ Վրաստանի սփյուռքի հարցերով պետնախարար Պապունա Դավիտայան աշխատանքային այցով մեկնել է Թուրքիայի Արդվին և Տրապիզոն վիլայեթներ։

Ինչպես հայտնել են պետնախարարի աշխատակազմից, այցի շրջանակներում նա հանդիպել է Արդվինի նահանգապետ Մուստաֆա Իեմլիհալիօղլուին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Վրաստանի և Թուրքիայի ռազմավարական համագործակցության հարցեր։

Պետնախարարը և նահանգապետը ծանոթացել են Քեմալ Աթաթուրքի հուշարձանի վերանորոգման աշխատանքներին, որոնք իրականացնում է վրացի ճարտարապետների և մասնագետների խումբը։ Տրապիզոնում Դավիտայան ներկա է եղել նաև Եվրոպայի երիտասարդական օլիմպիադայի բացման արարողությանը։

Այս խորագրի վերջին նյութերը