Քաղաքական

22.03.2022 13:37


ՔՊ-ն դեմ է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեորեն պատժելի դառնա

ՔՊ-ն դեմ է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեորեն պատժելի դառնա

Ազգային ժողովը քննարկում է ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդևանյանի ու Աղվան Վարդանյանի կողմից ներկայացված «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու» մասին ու «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու» մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծով ընդդիմադիրներն առաջարկում են քրեորեն հետապնդելի արարք դարձնել ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է նախագծին. ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարեց, թե նախագիծը Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է բացասական եզրակացություն:

Բացասական եզրակացության հիմքում, պատգամավորի խոսքով, հիմնական մոտեցումը եղել է այն, որ ներկայիս քրեաիրավական գործիքակազմով ՀՀ տարածքային ամբողջականությունը լիարժեք պաշտպանված է, պաշտպանված է ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգությունից:

«Այն խնդիրը, որը հնչեցվում է Արամ Վարդանյանի կողմից, մեր քրեական օրենսգրքով լուծված է, փոխարենը, այս նախագծով առաջարկվող մոտեցումը հստակ խնդիրներ է հարուցում. իրավական որոշակիության տեսանկյունից այս նախագիծը որևէ քննության չի կարող դիմանալ»,-հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:

Նրա խոսքով՝ թշնամի երկրի զառանցանքների ցանկացած արտատպում ինքնին կարող է համարվել քարոզչություն:

«Այսինքն, եթե մեր լրատվամիջոցները ՀՀ քաղաքացիներին ցանկանան տեղեկացնել, թե թշնամի երկրից ինչ զառանցանք է հնչում, իրենք հայտնվում են քրեորեն պատժելի արարք կատարողի դերում»,-ասաց Վահագն Հովակիմյանը՝ կոչ անելով դեմ քվեարկել ընդդիմադիրների նախագծին:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը