ՄԱԿ հատուկ բանագնաց. «Լիբիան հեռու է ճգնաժամից դուրս գալուց»
Լիբիայի իշխանություններն ու ապստամբները դեռևս հեռու են հակամարտության քաղաքական լուծումից, սակայն պատրաստ են քննարկել այն ՄԱԿ–ի հետ։ Ինչպես հաղորդում է միջազգային կազմակերպության մամլո ծառայությունը, այս մասին զեկուցել է Լիբիայում ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Աբդելիլա Խաթիբը Տրիպոլիում և Բենգազիում երկօրյա բանակցություններից հետո։
Մամլո ծառայությունը հաղորդել է, որ Հորդանանի նախկին արտգործնախարար Խաթիբը Տրիպոլիում հանդիպում է ունեցել Լիբիայի վարչապետ Բաղդադի Մահմուդիի հետ՝ կոչ անելով երկրի իշխանություններին հակամարտության դադարեցմանն ուղղված ուղիների որոնման համար քաղաքական գործընթաց սկսել։ Սակայն վարչապետը ներկայացրել է լիբիական իշխանությունների նախկին դիրքորոշումը՝ քննադատելով ՆԱՏՕ–ի ռմբակոծությունները և բացառելով Քադաֆիի հրաժարականը։
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի»–ն, հատուկ բանագնացի խոսքերով՝ Տրիպոլիում և Բենգազիում իշխանության և ապստամբների ներկայացուցիչների հանդիպումներից պարզ է դարձել, որ երկու կողմերն էլ հեռու են մնում քաղաքական համաձայնության գալու հնարավորությունից։