Աշխարհ

27.07.2011 09:18


Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններից անցնում է բողոքների

Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններից անցնում է բողոքների

Ադրբեջանը ՄԱԿ–ի գլխավոր  քարտուղարին վճռական բողոք է ներկայացրել՝ կապված հայկական կողմի ադրբեջանցիների բնութագրմամաբ՝ «սադրիչ գործողությունների» հետ։

Ինչպես հայտնում է «AZE.az»–ը, ՄԱԿ–ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Թոֆիգ Մուսաևի՝ ՄԱԿ–ի գլխավոր  քարտուղարին հղած  նամակում ասված է.

–Ադրբեջանի հանրապետությունը վճռորոշ բողոքում է ընդդեմ հայկական կողմի սադրիչ  գործողությունների և հայտարությունների։ Ադրբեջանը ագրեսորի  վարքագիծը համարում է նրա գործած հանցագործությունների անպատժելիության հետևանք։ Ադրբեջանը կարծում է, որ հայկական ղեկավարության  հռետորաբանության հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վարկաբեկումն ու միջազգային հարությանը  մոլորության մեջ գցելն է։ Հայկական ագրեսորի նպատակը նաև ներքին հասարակության ուշդրության շեղումն է ներքին ծանր խնդիրներից։

Այս խորագրի վերջին նյութերը