Լրահոս

27.07.2011 09:15


Շոգից արդեն երկու մարդ է մահացել

Ինչպես հայտնում է «New York Times» թերթի  ինտերնետային էջը, վերջին օրերին Նյու Յորքում շոգը, որ 35 աստիճան Ցելսիուսից ավել է՝ երկու մարդու մահվան պատճառ է դարձել։

Շոգի առաջին զոհն է դարձել 94–ամյ մի կին, որը  մահացել է շաբաթ օրը, իսկ երկրորդ զորհը մի 10–ամյա աղջիկ է եղել։

Աննորմալ շոգն արձանագրվում է ԱՄՆ–ի արևելյան մասերում։ Նյու Յորքում և Վաշինգտոնում ջերմաստիճանը  բարձրանում է 35 աստիճանի՝ ըստ  Ցելսիուսի։

Եղանակի կենտորնից հաղորդել են, որ բարձր  խոնավության պյմաններում այդ ջերմաստիճանը հավասնում 41,5 աստիճանի՝ ըստ  Ցելսիուսի։

Նյու Յորքում մարդաշատ  վայրերում հատուկ «սառեցնող կենտրոններ» են ստեղծվել, որտեղ մարդիկ կարող են որոշ  ժամանակ հանգստանալ օդափոխման պայմաններում՝ ստանալով անվճար ջուր և սնունդ։

Այս խորագրի վերջին նյութերը