Լրահոս

21.03.2022 15:33


«Տեցի կռուգում» բախվել են Toyota Camry-ն ու ՎԱԶ 2106-ը, կա վիրավոր

«Տեցի կռուգում» բախվել են Toyota Camry-ն ու ՎԱԶ 2106-ը, կա վիրավոր

Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Արցախի պողոտա-Արին Բերդ փողոցի խաչմերուկում բախվել են Toyota Camry և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը;

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները։

Ավտոմեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը