Լրահոս

21.03.2022 11:38


Երևանում տղամարդը աստիճաններով իջնելիս ընկել է ու մահացել

Երևանում տղամարդը աստիճաններով իջնելիս ընկել է ու մահացել

Երևանում, մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 21:30-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Լենինգրադյան փողոցի սկզբնամասում գտնվող հասցեներից մեկը, որտեղ բուժօգնություն են ցուցաբերել մի քաղաքացու, ով սակայն, իրենց ներկայությամբ մահացել է:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարեկները նկատել են նշված քաղաքացուն բազալտե աստիճանների մոտ՝ անօգնական վիճակում: Պարեկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա ահազանգել շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ բուժօգնություն է ցուցաբերել, սակայն կարճ ժամանակ անց արձանագրել են նրա մահը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը աստիճաններով իջնելիս, ինքնազգացողությունը վատացել, ապա սայթաքել և վայր է ընկել:

Այս խորագրի վերջին նյութերը