Ծաղկաձոր քաղաքի մոտ միմյանց են բախվել մոտ 17 ավտոմեքենա․ կա 3 տուժած
Մարտի 20-ին, ժամը 11։37-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևա-Սևան ավտոճանապարհին՝ Ծաղկաձոր քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ բախվել են մոտ 17 ավտոմեքենա․ կա 3 տուժած։
«Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Պ․) ուղևորներ Ա․ Ա․-ն (ծնված 1978 թ.), Ա․ Պ․-ն (ծնված 1980 թ.) և Ս․ Գ․-ն (ծնված 1961 թ.) հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: