Լրահոս

20.03.2022 19:17


Դավիթ Բեկի փողոցում BMW-ն բախվել է կայանված Nissan Versa-ին, գլխիվայր շրջվել և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

Դավիթ Բեկի փողոցում BMW-ն բախվել է կայանված Nissan Versa-ին, գլխիվայր շրջվել և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40 -ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Դավիթ Բեկի փողոցում բախվել է «Ռոտոնդա» սգո սրահի դիմաց կայանված Nissan Versa մակնիշի ավտոմեքենային, որն էլ, առաջ ընթանալով, բախվել է Renault մակնիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով BMW-ն գլխիվայր շրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը