Հետիոտներին հորդորում ենք անցում դուրս գալ կամ դրա հատումը շարունակել բացառապես անցման անվտանգության մեջ համոզվելուց հետո. ՃՈ
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել:
«Վերջին շրջանում Ճանապարհային ոստիկանության կողմից կատարված դիտարկումներով պարզվել է, որ հատկապես քաղաքային բնակավայրերում հետիոտները կարգավորվող (լուսացույցով կահավորված) հետիոտնային անցումներից օգտվելիս հաճախ հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ անցումն անվտանգ չէ, և հետիոտնային անցում են դուրս գալիս անմիջապես հետիոտնի համար նախատեսված լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալու պահին՝ անտեսելով, որ հետիոտնային անցմանը մոտ գտնվող տրանսպորտային միջոցը դեռ չի ավարտել խաչմերուկի անցումը։
Հաշվի առնելով, որ նման վարքագիծը սպառնալիք է ճանապարհային երթևեկության անվտանգության և առաջին հերթին հենց հետիոտնի կյանքի ու առողջության համար, հետիոտներին հորդորում ենք անցում դուրս գալ կամ դրա հատումը շարունակել բացառապես անցման անվտանգության մեջ համոզվելուց հետո»,-նշված է հայտարարությունում: