Երևանում 32-ամյա վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինիս Էրեբունու հիվանդանոց է տեղափոխել
Երեկ` մարտի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Նուբարաշենի փողոցի թիվ 23/5 հասցեի (ժողովրդին հայտնի Սառը ջրեր) դիմաց Երևանի բնակիչ՝ 32-ամյա Գևորգ Ա-ն իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ հետիոտն, 59-ամյա Ռոբերտ Հ-ին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, Ռոբերտ Հ-ին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել վիրավորի կյանքը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։