Եթե շարունակեն «էշի ականջին քնել», տարածաշրջանի համեմատ տնտեսական միջին անկումը ՀՀ-ում կրկնակի կլինի
«Իշխանությունն իր ոճի մեջ է՝ Կառավարությունը պատկերացնում է, որ գնաճը Կենտրոնական բանկի գործն է՝ կանեն՝ կանեն, չեն անի՝ իրենց կմեղադրենք։ Իրենք դասեր չեն քաղում իրենց ձախողումներից, որոնք ունեցանք 2020 թվականին, և փոխանակ քովիդի ժամանակ կանխարգելեին, ունեցանք մեծ վնասներ»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյան։
«Օր առաջ պետք է վերանայվի պետական բյուջեն, իրողությունները փոխվել են, կան ծրագրեր, որոնք պետք է կասեցվեն: Եթե շարունակեն էշի ականջին քնել, վաղը տարածաշրջանի համեմատ տնտեսական միջին անկումը ՀՀ-ում կրկնակի կլինի: Առաջին անհրաժեշտության ապրանքների գները 25-30 տոկոս բարձրացել են, պետությունը պետք է տեր կանգնի խոցելի խավերին»,-ավելացրեց Ավետիսյանը: