Երևանում BMW-ն բախվել է բազալտե եզրաքարերին և երկաթե էլեկտրասյանը, կա վիրավոր
Այսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Ռուբինյանց փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել 56/2 հասցեի մոտ տեղադրված բազալտե քարերին ու երկաթե էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվաքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակնրի նախարարության փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարական ջոկատի փրկարարների կողմից դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից BMW-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դիմել է փախուստի»։