Աշխարհ

18.03.2022 19:45


Բրիտանացի զույգը 5000 ֆունտով գնել է հին քանդակ, որի իրական գինը, պարզվել է, 8 միլիոն է (լուսանկար)

Բրիտանացի զույգը 5000 ֆունտով գնել է հին քանդակ, որի իրական գինը, պարզվել է, 8 միլիոն է (լուսանկար)

Բրիտանացի զույգն անակնկալի է եկել՝ պարզելով, որ երկու տասնամյակ առաջ գնված քանդակն իսկական գանձ է, գրում է Daily Mail-ը:

Հայտնի է, որ զույգը դրա համար վճարել է 5170 ֆունտ ստերլինգ, սակայն տարիներ անց պարզվել է, որ սա Անտոնիո Կանովայի՝ 200 տարվա պատմություն ունեցող և տասնամյակներ շարունակ կորած համարվող քանդակն է՝ 8 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ:

«Պառկած Մագդաղենացին» կոչվող քանդակն իտալացի վարպետի վերջին գործերից է: Կանովայի գործերի փորձագետ Մարիո Գուդերզոն նշել է, որ քանդակի հայտնաբերումն իսկական հրաշք է:

Քանդակն աճուրդի կհանվի հուլիսին՝ Christie's աճուրդի տան կողմից:

When they bought it for £5,170 two decades ago, the new owners thought there was more to the grubby garden sculpture than met their appreciative eyeAn art handler tends to a rediscovered lost masterpiece, 'Recumbent Magdalene', by Antonio Canova, on show at Christie's in central London before being offered for sale by the auction house on Thursday

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը