Լրահոս

26.07.2011 16:14


ՆԱՏՕ–ի ինքնաթիռները Լիբիայում հիվանդանոց են ռմբակոծել

ՆԱՏՕ–ի ինքնաթիռները Լիբիայում հիվանդանոց են ռմբակոծել

ՆԱՏՕ–ի զինված ուժերի ինքնաթիռները Լիբիայի արևմուտքում հիվանդանոց են ռմբակոծել։ Այս մասին հաղորդում են տեղական իշխանությունների ներկայացուցիչները։ Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է ութ մարդ, նրանց թվում կա երեք բժիշկ։

Այժմ դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունը և փրկարար ծառայության աշխատակիցները։ Լիբիական իշխանություններն արդեն մոտեցրել են արտասահմանյան լրագրողներին ավերված հիվանդանոցի շենքի մոտ։

ՆԱՏՕ–ի ներկայացուցիչներն առայժմ զերծ են մնում որևէ մեկնաբանությունից։

Այդ նույն ժամանակ, ինչպես հաղորդում են ՌԴ ԱԳՆ–ից, Լիբիա է հասել ռուսական մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը։ Լիբիական կողմին է հանձնվել մոտ 40 տոննա պարենամթերք։

Այս խորագրի վերջին նյութերը